շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և շտաբի ներկայացուցիչները  մի շարք հանդիպումներ են  ունեցել  Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի,  մասնավորապես  Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև  Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է դաշինքի մամուլի ծառայությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Հայաստան»  դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող մոտեցումներ:

  • Կիսվել: