ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի. փաստաբան

Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի. փաստաբան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։

«Հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով` Չարչյանն այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ՝ իր անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում քայքայված առողջական վիճակը կայունացնելու համար։

Ալեքսանյանը կոչ է անում լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն, հակառակ դեպքում նման արարքը կունենա իրավական հետևանքներ։

Նշենք, որ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Չարչյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու:

  • Կիսվել: