շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արմեն Աշոտյանը արձագանքել է Տեր Պետրոսյանին. Հանրապետականը «իշխանություն զավթելու» նկրտումներ չունի

Արմեն Աշոտյանը արձագանքել է Տեր Պետրոսյանին. Հանրապետականը «իշխանություն զավթելու» նկրտումներ չունի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե ընդդիմությունը և մասնավորապես Հանրապետականը ցանկանում են զավթել իշխանությունը։

«Հանրապետականը նման նկրտումներ չունի»,- պնդել է Աշոտյանը։
 
Նա մասնավորապես գրել է.«Ի արձագանք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը եւ հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի մասով հայտնում եմ հետեւյալը.

1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։

2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ եւ անհարկի համեստություն է անում՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. ՛՛Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը»։: 

  • Կիսվել: