հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ինչպես ասել էի արդեն, տեսաձայնագրություններ կան։ Պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում  ծանոթանալ կեսին։ Իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև, հետևաբար, անհրաժեշտություն կա դրանք մինչև վերջ դիտելու։ Դրա համար հետաձգեցին մինչև 18։30-ը, որպեսզի դրա մասով հասցնեն ծանոթանալ»,-նշեց նա։

Նա նաև նշեց, որ դատարանի բակում ակցիա իրականացնելն էլ անիմաստ է.«Արմենին նստացրել է Նիկոլը, իսկ Նիկոլն էստեղ չէ»։

Հիշեցնենք, որ դատարանը քննում է նրա կալանավարումը երկարաձգելու միջնորդությունը։

  • Կիսվել: