Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Որոշմանը նախորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից այցը Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել են մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ։ Փաշինյանն այցի ընթացքում կրկին թերացումներ էր նկատել։
Հովհաննիսյանը 2020-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ 2021թ. նոյեմբերին նշանակվել է Արմավիրի մարզպետ։