հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արման Սարգսյանը՝  Փայլասարից և Քաչալսարից թշնամու զորքերի հետ քաշվելու մասին

Արման Սարգսյանը՝ Փայլասարից և Քաչալսարից թշնամու զորքերի հետ քաշվելու մասին

Եթե կարիք լինի ստանալու ճշգրիտ տեղեկատվություն, իսկ դրա կարիքը միշտ կա,  ապա հետևեք ՊՆ-ի լրատվական ծառայության հաղորդագրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը այն տեղեկատվությունը, որ Սյունիքի Փայլասարից և Քաչալսարից թշնամու զորքը հետ է  քաշվել և որ արդեն 20 օր է այնտեղ թշնամու զորք չկա:

«Ցանկալի չէ, որ զինված ուժերի տեղաշարժերի ու դիրքերի վերաբերյալ նման բաց, հանրային քննարկումներ ծավալել: Դուք ինձ կասեք՝ հերքեք կամ հաստատեք, բայց ես կխնդրեմ հնարավորինս մեր զինված ուժերի և անվտանգային խնդիրների մասին քիչ խոսել: Հիմա մի բան միայն ասեմ, ի ուրախություն մեզ՝ չնայած ադրբեջանական կողմն անընդհատ տարածում է, թե իբրև հայկական կողմը դիմում է սադրանքի, կրակոցներ կան, ի ուրախություն մեզ՝  սահմանին հարաբերական կայություն է»:

  • Կիսվել: