երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արման Ղուկասյանն ընտրությանը մասնակցել է Երևանի համաչափ զարգացման ու խաղաղ մայրաքաղաքի տեսլականով

Արման Ղուկասյանն ընտրությանը մասնակցել է Երևանի համաչափ զարգացման ու խաղաղ մայրաքաղաքի տեսլականով

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանն ընտրությանը մասնակցել է Երևանի համաչափ զարգացման ու խաղաղ մայրաքաղաքի տեսլականով: Այդ մասին նա ասաց ընտրելու իր իրավունքն իրացնելուց հետո:

«Ես բազմիցս նշել եմ, որ մեր կուսակցությունն անակնկալ է լինելու արդյունքների տեսանկյունից լավ առումով:

Ի վերջո, պետք է լինի քաղաքական սերնդափոխություն, ի վերջո, պետք է գան նոր քաղաքական մտածողությամբ մարդիկ, երիտասարդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայի՝ ծառայելու հանրային շահին, ծառայելու հանրությանը: Եվ եռանդը, որն ունի երիտասարդությունը, պետք է լավ առումով ծառայեցվի մեր քաղաքին»,- ասաց Արման Ղուկասյանը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաև քաղաքացիների մասնակցությանը՝ նշելով, որ քարոզչության ժամանակ մարդկանց հետ շփումներից, նրանց ունեցած տրամադրություններից ու մտահոգություններից ենթադրում է, որ քաղաքացիների մասնակցությունը չի լինելու շատ բարձր:

  • Կիսվել: