չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ճգնաժամի ժամանակ թիվ մեկ պատասախանատուն կառավարությունն է. Ղուկասյան

Ճգնաժամի ժամանակ թիվ մեկ պատասախանատուն կառավարությունն է. Ղուկասյան

Մեր երկրում ամենօրյա ռեժիմով մարդկանց կենցաղը, սոցիալական վիճակը վատանում է: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, արդեն վեց ամիս է, ինչ Հայաստանն արտակարգ դրության մեջ է, սակայն կարելի է ենթադրություն անել, որ արտակարգ դրությունը հիմնականում վերաբերում է ՀՀ քաղաքացիներին և ոչ իշխանությանը, որն անում էր այն, ինչ ցանկանում է՝ ինչքան կարևոր օրենքներ կային իրենց համար,դրանք բոլորն ընդունվեցին և դա այն պարագայում, երբ քաջ գիտակցում էին, որ անգամ դժգոհությունների դեպքում քաղաքացիները զրկված են և չեն կարողանալու իրենց դժգոհությունը լիարժեք կերպով արտահայտել:

«Այսօրվա իշխանություններն արտակարգ դրությունը օգտագործեցին իրենց քաղաքական շահի համար, ինչն արդար չէ սեփական քաղաքացիների նկատմամբ: Իսկ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, տրամադրվող միջոցները բավարար, լիարժեք չեն, ինչպես նաև երկարաժամկետ բնույթ չեն կրել, որպեսզի կարողանային գոնե կես չափով լուծել քաղաքացիների խնդիրները, որոնք առաջացել էին կորոնավիրուսի պատճառով: Կառավարությունը, ցավոք, չի անում քայլեր, որոնք իսկապես ունակ են թեթևացնելու մարդկանց բեռը և մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես մեր երկրում ամենօրյա ռեժիմով մարդկանց կենցաղը, սոցիալական վիճակը վատանում է»,- ասաց Ղուկասյանը՝ ավելացնելով, որ ճգնաժամի ժամանակ թիվ մեկ պատասախանատուն կառավարությունն է

Նա նաև կանխատեսեց, որ նման կերպ շարունակվելու դեպքում առաջիկայում սոցիալական դժգոհությունների լուրջ ալիք կբարձրանա, որը, լուծում չստանալու պարագայում, անխուսափելիորեն տրանսֆորմացվելու է քաղաքական դժգոհության, քանի որ քաղաքացիների դժգոհության հասցեատերը կառավարությունն է ու հենց նրան է ուղղված պահանջը:

 

«Իսկ եթե խնդիրները չեն լուծում, ապաև հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ի՞նչ անելիք ունի էլ կառավարությունը»,- հավելեց նա:

  • Կիսվել: