կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Արման Եղոյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

Արման Եղոյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 30-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ:

Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը շնորհավորել է ծրագրի նորանշանակ ղեկավարին եւ կարեւորել հիմնադրամի երկարամյա արդյունավետ գործունեությունը մեր երկրում:

Ներկայացվել են առաջիկայում հիմնադրամի կողմից հանձնաժողովի հետ իրականացվելիք ծրագրերը: Հանձնաժողովի նախագահը տարբեր նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել եւ ներկայացրել իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ուղղություններն ու ընթացիկ աշխատանքը:

Անդրադարձ է եղել էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին:

  • Կիսվել: