Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններ Ստեֆանիա Կոլաշին եւ Վոյցեխ Վոյտասեւիչին:
Արման Եղոյանը հյուրերի խնդրանքով խոսել է Հայաստան-Եվրամիություն բազմակողմ եւ խորացող հարաբերություններից: Այս համատեքստում կարեւորվել է Լեհաստանի հետ փոխգործակցության խորացումը, փորձագիտական աջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր: