երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արման Եղոյանն ու Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահը կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումը

Արման Եղոյանն ու Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահը կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումը

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը, անդրադարձել առաջիկա ծրագրերին:

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:

ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման հարցում կարեւորվել է միջազգային դերակատարների հստակ քայլերի անհրաժեշտությունը:

Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումը:

  • Կիսվել: