երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը միացել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժմանը

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը միացել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժմանը

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը միացել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժմանը։ Այս մասին ասված է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդ» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ․

«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդ» հասարակական կազմակերպությունն իր վարչության նիստում, քննարկելով երկրում քաղաքացիական առողջ դիրքորոշում ունեցող ուժերի համախմբման անհրաժեշտությունը, որոշում է կայացրել միանալ  «Մայր Հայաստան» ժողովրդական վերկուսակցական շարժմանը, որի նպատակը լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է ու հայոց պետականության հզորացումը:

«Քաղաքացիական Խորհուրդի» արժեհամակարգում հայրենիքը գերարժեք է, իսկ համախմբումը՝ հրամայական»։

  • Կիսվել: