հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Առհասարակ չեմ տեղեկացվել». «Իմ քայլի» պատգամավորը չի մասնակցում քննիչ հանձնաժողով նիստին

«Առհասարակ չեմ տեղեկացվել». «Իմ քայլի» պատգամավորը չի մասնակցում քննիչ հանձնաժողով նիստին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Տեղեկացնում եմ, որ 25.01.2021 թ. «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողով նիստին իմ չմասնակցելու պատճառն այն է, որ ի տարբերություն հանձնաժողովի անդամ այլ պատգամավորների, մալբրի համակարգով ինձ չի տեղեկացվել նիստի մասին, հետևաբար ես ոչ միայն պատշաճ չեմ տեղեկացվել, այլև առհասարակ չեմ տեղեկացվել նիստի մասին»։

  • Կիսվել: