չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առգրավվել է 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «Սիգ» տեսակի ձուկ․ ՇՄ նախարարություն

Առգրավվել է 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «Սիգ» տեսակի ձուկ․ ՇՄ նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․

«2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «Սիգ» տեսակի ձուկ:

Առգրավված ձկները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

 

Միջոցառքումներն իրականացվել են համաձայն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-L որոշմամբ հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը, հաշվի առնելով «Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել Կառավարության որոշման պայմանները և խնամքով վերաբերվել Սևանի ձկնապաշարին, որպեսզի ձկնապաշարի վերկանգնմանն ուղված քայլերը արդունավետ լինեն ու վերջնարդյունքում կարողանանք վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանենք լճի խախտված էկոհամակարգի վերականգնմանը»:

  • Կիսվել: