ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արգիշտի Քյարամյանն ազատվում է պաշտոնից. հայտնի է փոխարինողի անունը

Արգիշտի Քյարամյանն ազատվում է պաշտոնից. հայտնի է փոխարինողի անունը

ՀՀ վարչապետը որոշել է աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։ Ըստ ամենայնի՝ սա ռուսական կողմի պահանջների շրջանակներում է տեղի ունենում։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:

 

Լրատվամիջոցը հավելում է, որ Քյարամյանին փոխարինելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը, ով նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար:

InfoPort.am-ը փորձեց տեղեությունը ճշտել ԱԱԾ մամուլի կենտրոնից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։  

Հավելենք՝ InfoPort.am-ի տեղեկություններով ազատման պատճառը վարչապետի այսօրվա հայտարարությունն է։ Բանն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, Քյարամյանին "մեղսագրովում է" այն, որ ԱԱԾ-ին չի կարողացել կանխարգելել առաջնագծի որոշ հատվածներում անհարկի և դավաճանական երևույթների ի հայտ գալը։

 

  • Կիսվել: