Արգելում եմ, էդ մարդու աղջիկը չպիտի նշանակվի մանկապարտեզի տնօրեն․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր թիմակիցների հետ Իայցելել է նաև Իջևան, որտեղ նրան մոտեցավ մի քաղաքացի, տղամարդը պատմեց, որ դուստրը 13 տարի մանկապարզեզի տնօրեն է ու հիմա նոր մրցույթ է հայտարարվել, որին 2 մասնակից հավասար միավորներ են ստացել։
Փաշինյանը նախ ասաց, որ մանկապարևտեզն իր թեման չէ, սակայն երբ տղամարդը սկսեց խոսել այն մասին, որ ինքը պատերազմի մասնակց է Փաշինյանը սկսեց հունից դուրս գալ։
«Հլա հարցրեք՝ էդ մարդու աշխատանքից գոհ են, թե դժգոհ են, էնենց չի էլի որ գալիս եք ասում եք, ես զինվորական եմ, իմ աղջիկն է , պիտի ինքը լինի։Արգելու եմ, հանկարծ չլսեմ, որ էս մարդու աղջիկը նշանակվել է, չգաք ամեն մեկդ, ձեր անձնական հարցերը առաջ բրդեք; Ասում եմ՝ արգելու եմ, էդ մարդու աղջիկը չպիտի նշանակվի տնօրեն»,- ասաց Փաշինյանը։


