Արևմուտքն ամեն գնով ձգտում է Ռուսաստանին դուրս մղել բանակցային գործընթացից. Զատուլին
Արեւմուտքն ամեն գնով ձգտում է Ռուսաստանին դուրս մղել բանակցային գործընթացից։ Այս մասին այսօր «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով «Լազարեւյան ակումբի» նիստին, որն անցկացվում է Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ձեւաչափով, ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
Ըստ նրա՝ Արեւմուտքն աշխատում է Քեմփ Դեյվիդի մոդելով։ Այսպիսով՝ Մերձավոր Արեւելքի շուրջ բանակցությունները շարունակվում էին երկար տարիներ։ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն գլխավոր միջնորդներն էին, սակայն որոշակի փուլում, զգալով Եգիպտոսի այն ժամանակվա նախագահի նախատրամադրվածությունը, Վաշինգտոնը որոշեց խախտել այդ սխեման՝ գործարք կնքելով Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ՝ մոռանալով Սիրիայի եւ Պաղեստինի շահերի մասին։
«Բացարձակապես նույն իրավիճակն այսօր է։Ես խորհուրդ կտայի բոլորին, ովքեր նման գործարքներ են կնքում, չմոռանալ, թե ինչպես այս ամենն ավարտվեց վերոնշյալ երկրների ղեկավարների համար»,-նշեց Զատուլինը:



