երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արևմուտքի ուշադրությունն Ուկրաինային նոր սպառազինություն տրամադրելուց տեղափոխվում է արդեն տրամադրվածների վերանորոգման վրա. Politico

Արևմուտքի ուշադրությունն Ուկրաինային նոր սպառազինություն տրամադրելուց տեղափոխվում է արդեն տրամադրվածների վերանորոգման վրա. Politico

Արևմուտքի ուշադրությունն Ուկրաինային նոր սպառազինություն տրամադրելուց տեղափոխվում է արդեն տրամադրվածների վերանորոգման վրա: Այս մասին գրել է Politico թերթը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։

 

Ըստ աղբյուրի՝ Արևմուտքը, փորձելով զարգացնել Կիևի ռազմական ներուժը, իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի զինված ուժերին մատակարարվող զենքի վերանորոգման ու պահպանման վրա, քանի որ կարծում է, որ հակամարտությունը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ:

 

Հրատարակությունը նշել է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները բազմիցս մտահոգություն են հայտնել, որ փոխանցված տեխնիկայի շահագործումն ապահովելու կարողությունը հեռու է մարտադաշտում առկա իրավիճակից։ Հակահարձակման և ռուս զինվորներին դուրս մղելու փորձերի պայմաններում այս խնդիրն էլ ավելի է սրվել։

 

«Մենք կազմակերպում ենք վերանորոգման ձեռնարկություններ Եվրոպայում, թարգմանում ենք (վերապատրաստման և վերանորոգման - Tert.am) ձեռնարկներ, մենք պետք է շատ ավելին անենք միասին, ուստի (դաշնակիցները - Tert.am) պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն դրան», - Politico-ին ասել է Պենտագոնի՝ ձեռքբերման ու սպասարկման բաժնի ղեկավարի տեղակալ Ուիլյամ ԼաՊլանտը:

  • Կիսվել: