երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արեւմուտքի գործընկերներից լսում ենք աջակցության ազդակներ, նույնպիսի ազդակներ ՌԴ-ից չենք ստանում. Գևորգ Պապոյան

Արեւմուտքի գործընկերներից լսում ենք աջակցության ազդակներ, նույնպիսի ազդակներ ՌԴ-ից չենք ստանում. Գևորգ Պապոյան

Մենք առնվազն մեր արեւմտյան գործընկերներից լսում ենք աջակցություն այն մասին, որ իրենք պատրաստ են խաղաղության պայմանագրին աջակցել այն տրամաբանությամբ, որը Հայաստանն է առաջարկում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է միջազգային գործընկերների դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ապակառուցողական, ռազմաշունչ հայտարարությունների եւ հնարավոր ռազմական ագրեսիայի հետ կապված:

Պապոյանը նկատեց, որ նույնպիսի հստակ հայտարարություններ եւ ազդակներ Հայաստանի չի ստանում ՌԴ-ից: «Մեզ հետաքրքիր են այն ազդակները, որոնք հստակ ասում են, որ Հայաստանը 29 800 քկմ է, որ պետք է  հարցը հիմա լուծել, ոչ թե թողնել սերունդներին, կամ նոր պատերազմների: Ինձ համար կարեւոր են այն ազդակները, որոնք խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, Հայաստանի ճանապարհների ինքնիշխանության, իրավազորության մասին»,-ասաց նա:

  • Կիսվել: