«Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալն» ազգային գաղափար է. ադրբեջանցի պատգամավոր
Այսօր «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքպեռլին։
Նա, մասնավորապես, ասել է. «Այսօր «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է, մեր հայրենակիցների իրավունքը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և մի հարց, որը համապատասխանում է ոչ միայն ադրբեջանական, այլև հայ ժողովրդի շահերին, որովհետև «Արևմտյան Ադրբեջանից» փախստականների «վերադարձն իրենց հայրենի հողեր»՝ Հայաստանում, երկու երկրների և երկու ժողովուրդների միջև վստահության կայունության պայման և երաշխիք է»:


