Արդյունավետ քննարկումներ ունեցանք. Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ իր ու Արարատ Միրզոյանի հանդիպման մասին
Ուրախ եմ ողջունելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Դելիում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք առևտրի, ներդրումների, կրթության, կապի, շարժունակության և մշակույթի զարգացման հարցերի շուրջ։
«Մենք միաժամանակ հաղորդակից դրաձրեցինք միմյանց տեսակետները համաշխարհային և տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- նշել է նա: