չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արդյոք պատրաստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով․ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար

Արդյոք պատրաստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով․ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի գրառմանը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը գրառում է կատարել։

«Ի պատասխան Արման Մուսինյանի`

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի արձագանքը ՀՀ ԱԺ նախագահի գրառմանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ ինչ-որ պահից կտրված իրականության կապը, ցավոք, չի կարողացել վերականգնել:

Ափսոս, որ ընկալումների հնամաշությունը, պարզունակությունը և բառապաշարի խեղճությունը, փաստորեն, ոչ մի կերպ չի ստացվում վերանայել: Հուսանք ՀՀ ԱԺ նախագահի գրառումն ընթերցելուց հետո նա կպատասխանի այն հարցին, թե արդյոք պատրաստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար:

Լավատես լինենք, որ ՀՀ առաջին նախագահը կընդունի հրավերը և կարձագանքի ողջամիտ ժամկետում, այս հարցում գուցե խոսնակին հարկ լինի օգտագործել իր բոլոր, այդ թվում՝ պահեստային հունարներն ու շնորհները»:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արձագանքել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ քաղաքի կենտրոնում վերջերս տեղի ունեցած միջադեպին ու իր գրառումը «Ազգային խայտառակություն» վերնագրել։

Նշենք՝ առաջին նախագահը հայտարարել էր, որ ՔՊ–ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

  • Կիսվել: