ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Արդար Հայաստանը» կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Արդար Հայաստանը» կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաստատել կուսակցության ընտրական ցուցակը։ Այս մասին տեղեկացրել է կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

«Պահանջվող փաստաթղթերը վաղը՝ ժամը 14։00-ից 15։00-ի սահմաններում կներկայացվեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Առաջիկա երեք օրվա ընթացքում հանրությանը կներկայացվի «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ ընդգրկված են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուներ, փաստաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, ձեռնարկատերեր և այլ բնագավառների ներկայացուցիչներ»,-հայտնել է կուսակցության ղեկավար Նորիկյանը:

Նա նաև ընդգծել է, որ վճռականորեն շարժվում են առաջ՝ կառուցելու արդար Հայաստան։

  • Կիսվել: