ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի 2020թ․ բյուջեում փոփոխություններ  կատարելու մասին Կառավարության առաջարկներն ընդունվել են․ Արայիկ Հարությունյանի ելույթը (տեսանյութ)

Արցախի 2020թ․ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության առաջարկներն ընդունվել են․ Արայիկ Հարությունյանի ելույթը (տեսանյութ)

Առաջին ընթերցմամբ ընդունվել են «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության առաջարկները։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով Արցախի ԱԺ արտահերթ նիստում իր ելույթի տեսագրությունը։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել են «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության առաջարկները: Օրենքի ընդունման արդյունքում 2020 թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 309,2 հազ ՀՀ դրամ, ծախսերը՝ 135 մլրդ 650մլն 717,7 հազ ՀՀ դրամ, դեֆիցիտը՝ 9 մլրդ  601 մլն 318,5 հազ ՀՀ դրամ:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԱԺ ամբիոնից այդ առթիվ հնչեցրած ելույթս»։

  • Կիսվել: