երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախյան Հարցում Հայաստանը չունի գործողությունների պլան․ Քոչարյան

Արցախյան Հարցում Հայաստանը չունի գործողությունների պլան․ Քոչարյան

 Նիկոլ Փաշինյանի այն լոզունգը, թե արցախյան հարցի լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև: Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: ողջովին փլուզվեց: Նման կարծիք, պատասղանելով «Հրապարակ» օրաթերթի գրավոր հարցերին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է կալանքի տակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով մարտի 1 գործի շրջանակներում։

«Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)»,- հավաստիացրեց Քոչարյանըէ հավելելով, որ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերա­բերյալ: «Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից»,- ընդգծեց նա: Ընդ որում, շեշտեց Քոչարյանը, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:

  • Կիսվել: