երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում․ ԱՀ ԱԳ նախարար

Ադրբեջանը երեկ հերթական սադրանքն է իրականացրել՝ ուղարկելով «հումանիտար» օգնությունը։ Այս մասին Կոռնիձորում լրագրողներին հայտնեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ ընդգծելով՝ Բաքուն փաստացի ընդունել է, որ կա հումանիտար ճգնաժամ։

Մեկնաբանելով Ադրբեջանից եկած լուրերը, թե Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը՝ Արցախի պաշտոնյան ասաց, որ  Բաքվից բազմաթիվ հավաստիացումներ են ստացել, որոնք մինչև օրս իրականություն չեն դարձել։

Նա նաև ընդգծեց, որ Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում։

  • Կիսվել: