չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախը կարող է մինչև տարեվերջ չհասցնի ընդունի նոր բյուջե

Արցախը կարող է մինչև տարեվերջ չհասցնի ընդունի նոր բյուջե

Արցախը կարող է մինչև տարեվերջ չհասցնի ընդունի նոր բյուջե: Այդ մասին Infoport.am-ի հետ զրույցում հայտնեց Արցաշի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: 

«2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր, երբ սկսվեց պատերազմը: Հիմա  բնականաբար դրա մեջ կորդինալ փոփոխություններ են մտցվում, բայց հայտնի չէ, կառավարությունը կհասցնի այն մշակել և մեզ ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում: Եթե նույնիսկ վերջին օրով մեզ ներկայացնի, ապա մենք ստիպված կլինենք փաստաթուղթը ընդունել արագացված ընթացակարգով: Եթե չհասցնի, ապա հաջորդ տարի պետք է աշխատենք այս տարվա բյուջեով»,- պարզաբանեց նա:

Խոսելով ապագա անելիքների մասին` Թովմասյանը նաև նշեց, որ հետագայում պետք է վերանայվի խորհրդարանի կառուցվածքը` պատերազմական իրողություններին համահունչ: «Ըստ իս` պետք է կրճատվի պատգամավորների թիվը: Եթե տարածքային կրճատում է տեղի ունեցել, ինչ իմաստ ունի 33 պատգամավոր ունենալ: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկել: Սակայն այժմ դրանք երկրորդական են, առաջնայինը հետպատերազմյան տնտեսության վերականգնումն է ու բնակչության սոցիալական կարիքների բավարարումը»,- նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: