ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախը հանձնելով՝ կորցնում ենք Սյունիքը, Սյունիքը կորցնելով՝ Հայաստանը, անկլավները՝ հանձնելով՝ ռազմավարական ճանապարհները, հանրությունը սա չի գիտակցում․ Իշխան Սաղաթելյան

Արցախը հանձնելով՝ կորցնում ենք Սյունիքը, Սյունիքը կորցնելով՝ Հայաստանը, անկլավները՝ հանձնելով՝ ռազմավարական ճանապարհները, հանրությունը սա չի գիտակցում․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ստեղծված իրավիճակում  չբացառեց նախկին նախագահների նոր հանդիպման կազմակերպումը ու ընդգծեց, որ դրա անհրաժեշտությունը կա։

«Մեր գլխավոր խնդիրը ժողովրդին բացատրելն է, որ երբ Փաշինյանը խոսում է անկլավները հանձնելու մասին, դա ընդամենը 7 գյուղի պատմություն չէ, դա ՀՀ-ն արտաքին աշխահին կապող ռազմավարական ճանապարհներն է հանձնում թշնամուն, բացատրենք, որ Արցախը հանձնելով՝ կորցնում ենք Սյունիքը, Սյունիքը կորցելով՝ Հայաստանը, բացատրենք, որ ընտրությունը հայրենիք ունենալու և չունենալու մեջ է»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ նաև իրենց սխալների պատճառով է, որ հանրության շրջանում չկա այդ գիտակցությունը։

«Պետք է շատ աշխատենք հասարակության հետ։ Ժողովուրդը պետք է պատրաստվի լայն անհնազանդութայն։ Գլխավոր օջախը Արցախն է, որտեղից պետք է հնչեն կտրուկ քայլեր ու գործողություններ։ Ինձ մոտ երբեմն տպավորություն է ստեղվում, որ Արցախում նիկոլիզացիա է տեղի ունենում, դա չպետք է լինի, Արցախի քաղաքական ուժերը, զինվորականները ու էլիտան պարտավոր են միասնական լինել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: