շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում  նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի:

Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում:

  • Կիսվել: