հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում կորոնավիրուսի  2 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Արցախի առողջապահության նախարարությունից, առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 944 փորձանմուշի հետազոտություն:

  • Կիսվել: