կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: 
 
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Կատարվել է 18981 թեստավորում:
 
«Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասվում է ԱՀ առողջապահության նախարարության հաղարդագրության մեջ։

  • Կիսվել: