շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախում հումանիտար աղետ է. Արամ Վարդեւանյան

Արցախում հումանիտար աղետ է. Արամ Վարդեւանյան

Սա իսկապես աբսուրդ է, նման հումանիտար աղետ պատկերացնել դժվար է: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Արցախում գտնվող մեր եղբայրները, քույրերն այսօր ունեն տարրական, էլեմենտար խնդիր. այստեղ մարտի 8-ից  չկա գազ, որովհետեւ գազատարը վնասվել է ադրբեջանական ուժերի գործողությունների արդյունքում եւ մինչ օրս այն չի վերականգնվել: Ըստ բնակիչների, որոշակի պրոցեսներ փորձում են անել,  կարելի է ասել, նույնիսկ խաղաղապահների կողմից են քայլեր ձեռնարկվում, բայց որեւէ կիրառական արդյունք մինչ այս պահը չկա: Եւ այստեղ հարց է առաջանում, որ եթե այսքան օր այս վիճակն է Արցախում եւ Հայաստանի իշխանությունները որւեէ միջոց չեն ձեռնարկում, այստեղ առնվազն կարելի է անհանգստանալ»,-ասաց նա:

Վարդեւանյանի խոսքով` աբսուրդ է, որ այս խնդրները չեն լուծվում Արցախում, հազարավոր քաղաքացիների իրավունքներ Արցախում ծայրահեղ աստիճանի ոտնահարվում են:

«Փաստն այն է, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի, ունի բոլոր պետական ինստիտուտները, ունի պետականությանը բնորոշ բոլոր հատկանիշները ու այդ պայմաններում ունենալ  նման վիճակ եւ դրա վերաբերյալ չլինի լուծում, աբսուրդ է»,-ասաց նա:

Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետությունը պետք է պահանջատեր լինի, բարձրաձայնի, որ հարցը րոպե առաջ լուծվի:

  • Կիսվել: