երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Արցախում բնակարանաշինության ծրագիրը կհետաքրքրի միայն այն ժամանակ, երբ Արցախում սկսվի ազգային-ազատագրական պայքար․ Տեղահանված բնակիչ

Արցախում բնակարանաշինության ծրագիրը կհետաքրքրի միայն այն ժամանակ, երբ Արցախում սկսվի ազգային-ազատագրական պայքար․ Տեղահանված բնակիչ

Արցախից տեղահանված բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց բնակարաններ տրամադրեն՝ կարևոր չէ Երևանում, թե մարզերում։ 

«Անցած ակցիային ներս հրավիրեցին, չգնացինք, ետպահանջեցինք, որ իրենք դուրս գան, ժողովրդի առաջ ասեն՝ ինչ է կատարվում, հիմա էլ ենք խնդրում՝ գան։ Գիտեք՝ առաջարկել են սոցիալական հարցերը լուծել՝ ամսական 25 հազար դրամ՝ մեկ շնչին և առաջարկել են, թե ինչպես պետք է ծախսենք։ Ասել են կումունալն ու տան վարձերը կտաք, մի քիչ էլ հետ կգցեք»,-ասաց Հադրութից տեղահանված բնակիչ, «Հանուն Հադրութի» նախաձեռնության անդամ Լևոն Հայրյանը։

Նա նաև նշեց, որ Արցախում բնակարանաշինության ծրագիրը կհետաքրքրի միայն այն ժամանակ, երբ Արցախում սկսվի ազգային-ազատագրական պայքար։

«Ինձ և մյուսներին Արցախում բնակարանաշինության ծրագիրը կհետաքրքրի միայն այն ժամանակ, երբ Արցախում սկսվի ազգային-ազատագրական պայքար, եթե պայքար չկա, չի հետաքրքրում։ Եթե Արցախին ՀՀ-ի կազմում կամ անկախ կարգավիճակ չտրվի, Արցախում հայ չի մնալու։ Տեսեք՝ Ալիևն ինչ է հայտարարում, ասում է, որ Արցախ այլևս չկա»,-նշեց նա։

Բնակիչների խոսքով ՝անվտանգության երաշխիքներ այսօր չեն կարող տալ, վերջին սպանության դեպքն էլ այդ մասին է խոսում, արցախցին ուզում է վերադառնալ, բոլորը իրենց տները հետ բերել են երազում, բայց իշխանությունները պետք է երաշխիք տան, պայքարի լծվեն, ինչը չեն անում, նույնիսկ ՌԴ-ին չեն հիշեցնում, որ ինքն էլ է պարտավորություններ ստորագրել, ինչն այս պահին ամբողջությամբ չի կատարում։

Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ արդեն 3 հազար հադրութցի արտագաղթել է ՀՀ-ից։

«Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ շարունակենք հայրենիք կորցնել, իշխանությունները այսօր կան, վաղը կարող են չինել, պետք է մտածենք հայրենիքի օկուպացված տարածքները հետ բերելու մասին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

  • Կիսվել: