շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Արցախի ողջ տարածքում ձյուն է տեղում

Արցախի ողջ տարածքում ձյուն է տեղում

Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն. ճանապարհները դժվարանցանելի են:
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում այս պահին տեղում է ձյուն, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծել անվտանգ երթևեկի համար, հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:

Ճանապարհաշինական կազմակերպությունները կատարում են մաքրման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ Արտակարգ դեպքերն ու պատահարները բացառելու համար՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է և տեղում է ձյուն։ 

  • Կիսվել: