ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարը այցելել են Հանրապետության հարավ-արևելյան հատված

Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարը այցելել են Հանրապետության հարավ-արևելյան հատված

Արցախի նախագահ Արայիկ Հարոթյունյանը Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել են Հանրապետության հարավ-արևելյան հատված: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի գրառումից։
 
"Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:
Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին",- ասվում է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: