երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախի մոտ 80 հազար քաղաքացի երեկ ստացել է աջակցության գումարները. նախարար

Արցախի մոտ 80 հազար քաղաքացի երեկ ստացել է աջակցության գումարները. նախարար

Երեկվանից արդեն ֆինանսավորվում է արցախցիների աջակցության ծրագիրը, որով յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է 68 հազար դրամ՝ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Կառավարության այսօրվա նիստին: 

«Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցությունը փաստացի փոխանցվել է իրենց հաշիվներին: Ընդհանուր առմամբ, 5.5 միլիարդ դրամի սահմաններում գործընթացը շարունակվում է»,- նշեց Առաքելյանը:

  • Կիսվել: