Արցախի լուծարման փաստաթղթից Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել. Դանիելյան
Արցախը կազմաքանդել են իրենք, Արցախից հրաժարվել են իրենք։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել են իրենք։ Այս մասին այսօր Բագրատ Սրբազանի և փորձագետների հետ հանդիպումից հետո ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով իշխանությունների մասին:
՛՛Արցախի լուծարման փաստաթղթից Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել, նրա հետ ամեն ինչ համաձայնեցված է եղել, բայց չի հաստատել ԱՀ ԱԺ-ը, դա էլ ի պատիվ Արցախի պատգամավորների։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հիմա Բաքվի բանտում է, իրենց խղճի վրա է նստած։ Իրենք են մեղավոր, որ նրանք այնտեղ են։ Ի միջի այլոց՝ այդ թուղթն էլ, որը Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով ստորագրվել է, հիմա այդ փաստաթւղթն առ ոչինչ է, չեղարկված է, բավական է մանիպուլացնեն, ստախոսությամբ զբաղվեն՛՛,-նշեց նա և հավելեց. ՛՛Երկիրը կտոր-կտոր հանձնվում է։ Արցախը կորցնելու դեռ մեկ տարին էլ չի լրացել, Տավուշն ենք կորցնում՛՛։