չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այս խաղաղության պայմանագրով գնում ենք պատերազմի. ուղղակի հետաձգում ենք հաջորդ սերնդի վրա. Բաբայան

Այս խաղաղության պայմանագրով գնում ենք պատերազմի. ուղղակի հետաձգում ենք հաջորդ սերնդի վրա. Բաբայան

Խաղաղության պայմանագիրը ՀՀ իշխանությունը փաթեթավորում է այնպես, որ 20-25 տարի հետո իմ թոռները պատերազմեն։ Իրենց թվում է, որ գնում են խաղաղության, բայց դա խաղաղություն չի, պատերազմ է, ուղղակի այս սերնդից հետաձգում եք հաջորդ սերնդի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

«100 տարի առաջ ցեղասպանություն է եղել, եւ Հայաստանի ցանկացած նախագահ, որ փորձում է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, նա դավաճան է դառնում: Գնում է արտասահման, լոլիկով ու ձվով խփում են: Այօր էլ նույնկերպ Սփյուռքը գրեթե ամբողջովին արհամարհում է այսօրվա գործող իշխանություններին:

Ես ասում եմ՝ եթե Ադրբեջանում կան գրագետ, մտածող մարդիկ, որպեսզի մեր ժողովուրդները, որոնք 300 տարի իրար հետ կռվում են, եւս 300 տարի չշարունակեն կռվել, պետք է խաղանք մեր խաղը»,-ասաց Սամվել Բաբայանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: