երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախության հռչակագիրն ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում՝ մինչև 2018 թվականը ոտնատակ է արվել. Սիմոնյան

Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախության հռչակագիրն ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում՝ մինչև 2018 թվականը ոտնատակ է արվել. Սիմոնյան

«Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախության հռչակագիրն ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում՝ մինչև 2018 թվականը, ոտնատակ է արվել: Երբ տարածքային բաժանում է արվել և գրվել է, որ Հայաստանի սահմանից այն կողմ, որն Արցախի սահմանադրության մեջ որպես Արցախի տարածք է գրանցված, ՀՀ ԱԺ-ն 2010 թվականին օրենք է ընդունել և հայտարարել է Ադրբեջան, և վերջացրած  Արցախին բանակցային գործընթացից հանելով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ նախկին իշխանությունները բանակցել են համատեղ հանրաքվե անցկացնելու մասին. «Բոլոր այն սկզբունքների մեջ, բոլոր բանակցային գործընթացների մեջ, որի մեջ իրենք եղել են որևիցե ձևով՝ չի եղել մի տարբերակ որտեղ չի քննարկվել նոր հանրաքվեի տարբերակը, դա նշանակում է, որ դու եղած հանրաքվեն համարում ես առ ոչինչ: Բանակցային գործընթացի մեջ խոսք է եղել Արցախում կայանալիք հանրաքվեի մասին, որտե՞ղ էր լինելու, ե՞րբ էր լինելու այդ հանրաքվեն, այդ հանրաքվեին արդյո՞ք մասնակցելու էին Արցախի տարածքում բնակվող ադրբեջանցիները, այդ հանրաքվեն լինելու էր Արցախի թե՞ ամբողջ Ադրբեջանի տարածքում, եթե նույնիսկ ասում ես, որ այս հարցերից թեկուզ մեկն օրակարգում տեղի է ունեցել, ապա դու այն հանրաքվեն, որով Արցախը անկախացել է, արդեն դնում ես մի կողմ և նոր հանրաքվեի ես պատրաստ»:

  • Կիսվել: