հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի հարցը փակված չէ․ Հայաստանի պատվիրակները՝ ադրբեջանցիներին

Արցախի հարցը փակված չէ․ Հայաստանի պատվիրակները՝ ադրբեջանցիներին

Քիչ առաջ ԵԽ կոնգրեսը ի գիտություն ընդունեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները. Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրեցին ադրբեջանցի պատվիրակների դժգոհությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամբողջ այս ընթացքում, մտաբերում էի այն ընդդիմադիրների ելույթները, որոնք փորձում են հանրությանը համոզել, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումը այլևս չի ներառում Արցախի շահերի պաշտպանության հարցը։ Հայաստանյան պատվիրակներս խոսելով ՏԻՄ ընտրություններից արձագանքեցինք նաև ադրբեջանցի պատվիրակի ելույթին, պնդելով, որ զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և որ Արցախի հարցը փակված չէ»։

  • Կիսվել: