Արցախի հարցում չփորձել անցկացնել որևէ բաժանարար գիծ. Իմ քայլի պատգամավոր
Զինծառայողի մահը մեզ համար ողբերգություն է, այն անմիջականորեն առնչվում է յուրաքանչյուրիս։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը։
Իմ կարեկցանքն եմ հայտնում որդեկորույս ընտանիքներին:
Մենք բոլորով ենք պատասխանատվություն կրում բանակում, և ոչ միայն, տիրող իրավիճակի համար:
Սիրելի՛ քաղաքացիներ,
չկա որևէ արդարացում և սփոփանք ոչ պատերազմական պայմաններում զինծառայողի կորստին, բայց և խնդրում եմ բանակի վերաբերյալ, հասարակության մեջ, Արցախի հարցում չփորձել անցկացնել որևէ բաժանարար գիծ:Բանակը մեր պետականության գոյության ողնաշարն է:
Այս կապակցությամբ պառակտող թյուրընկալումներն ու ապատեղեկատվությունը անթույլատրելի են մեզ համար։
Վստահեցնում եմ, որ օրենքի առջև մեղավորները պատասխան են տալու։