կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի հարցով որևէ երրորդ անձ բանակցելու լիազորություններ չի ունեցել․ Վարչապետ (տեսանյութ)

Արցախի հարցով որևէ երրորդ անձ բանակցելու լիազորություններ չի ունեցել․ Վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է  Պետրոս Ղազարյանին տված հարցազարույցից մի հատված, որում խոսում  է Արցախի հարցի մասին։

Նա նշում էր, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն հեղափոխությունից հետո ունեցել է 2 անձ ՝ ԱԳ նախարարը և վարչապետը։ «Որևէ երրորդ անձ բանակցություն, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել»,- ասաց վարչապետը՝ անդրդառնալով ադրբեջանական մամուլում հրապարակված այն տեղեկություններին թե հայկական կողմը գաղտնի բանակցություններ է վարել Արցախի հարցով։

Վարչապետն իր խոսքում նշեց, որ Դուշամբեում Ալիևն իրեն դիմել է խնդրանքով, որ առժամանակ Ադրբեջանին չքննադատի, քանի որ Հայաստանում նոր էրտեղի ունեցել հեղափոխություն և տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը բավականին ոգևորված էին։ Ըստ վարչապետի Ալիևը մտավախություն ուներ, որ հեղափոխական ալիքը կհասնի նաև Ադրբեջան։

Մանարամասները՝ տեսանյութում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: