շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի հարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա. Այվազյան

Արցախի հարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա. Այվազյան

Ֆրանսիայի հրապարակում եմ Արցախի, Սփյուռքի ու Հայաստանի պաշտպանության համար, որովհետև կարծում եմ, որ բոլոր տարատեսակ խոսակցությունների, վարկածների հակառակ՝ բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա՝ արցախցի ես, հայաստանցի, թե սփյուռքահակ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

Նա նշեց. ՛՛Թուրքերի համար բոլորս թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել՛՛:

Լրագրողների հարցին, թե հանրահավաքի պահանջներից մեկը Փաշինյանի հեռացումն է, ի՞նքն էլ է նույնը պահանջում, Արա Այվազյանը պատասխանեց. ՛՛Ես կարծում եմ, որ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի և հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել՛՛:

Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ լուծումները ինչպես էին, այժմ խոսվում է վաշինգտոնյան և ռուսական լուծումների մասին, ինչպես էր իր պաշտոնավարման ժամանակ, Արա Այվազյանն ասաց․ ՛՛Կարծում եմ՝ հետևել եք իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ դիրքորոշմանը, որը էապես տարբերվում է այսօրվա իրավիճակից: Ես պնդում եմ, որ այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն այդ ժամանակ, ճիշտ լուծում էր, և մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների վրա: Այսինքն՝ Արցախի հարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա՛՛:

Նա ասաց, որ իր պաշտոնավարման ավարտից հետո իշխանության անդամների հետ որևէ քննարկում չի ունեցել։

  • Կիսվել: