կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի ղեկավարությանն ասել եմ՝ եթե այդպիսի դիրքորոշում ունենաք, չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվենք Երևանում և երգենք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ». Սերժ Սարգսյան

Արցախի ղեկավարությանն ասել եմ՝ եթե այդպիսի դիրքորոշում ունենաք, չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվենք Երևանում և երգենք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ». Սերժ Սարգսյան

Ես 2016 թվականին գնացել եմ Ստեփանակերտ, հրավիրել եմ ղեկավարությանը, նրանց կշտամբել եմ իրենց թուլակամության համար, ոչ հստակ դիրքորոշման համար։ Իրենք ինձ հարցրել են, թե ինպես եմ տեսնում Լեռնային ղարաբաղի ճակատագիրը։ Ես ասել եմ, որ լրացուցիչ որևէ ասելիք չունեմ։ իմ ասելիքն այն է, ինչ հրապարակավ ասել եմ. խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին վերադարձնեն ադրբեջանական այն 5 շրջանները»,- ասաց Սարգսյանը։

Հարցին, թե որն է եղել թուլակամությունը, ՍԵրժ Սարգսյանը պատասխանեց.

«Թուլակամությունն այն էր, որ մամուլն ինպես գրել էր, քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինով մեծ խցանումներ կային։ Իրենք ինձ հարցրել են, բա ո՞րն է Ձեր նպատակը, ինչո՞ւ պետք է հող տանք։ Ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվենք Երևանում  և երգենք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ»։ Սա է»։

  • Կիսվել: