հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Արցախի և Հայաստանի եկեղեցիներում պատերազմի տարելիցին կկատարվեն հոգեհամգստի արարողություններ

Արցախի և Հայաստանի եկեղեցիներում պատերազմի տարելիցին կկատարվեն հոգեհամգստի արարողություններ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում։

Հոգեհանգստյան արարողություն տեղի կունենա նաև Արցախում։ Ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

  • Կիսվել: