ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի բնակիչներին ապաստարան տալու կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն հստակ պլան. Բաթոյան

Արցախի բնակիչներին ապաստարան տալու կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն հստակ պլան. Բաթոյան

Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն այս պահին չկա:  «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Նման կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն ռեսուրսներ և հստակ պլան: Անհրաժեշտության դեպքում կդիմենք օգնության:  Մինչդեռ բարի ցանկությունների մասին հայտարարությունները կարող են այլ ազդեցություն թողնել: Որևէ կասկած չկա կամավորների անշահախնդիր աջակցության մասով, բայց կրկնում եմ՝ դրա կարիքը չկա»,- գրել է Բաթոյանը:

 

  • Կիսվել: