ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի ԱԺ-ն հերթական նիստն է գումարում. Օրակարգում է նաեւ Արցախի Սահմանադրության փոփոխության մասին հարցը

Արցախի ԱԺ-ն հերթական նիստն է գումարում. Օրակարգում է նաեւ Արցախի Սահմանադրության փոփոխության մասին հարցը

Մարտի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։

Նիստի օրակարգում ընդգրկվել  են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին», «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի և  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցերը։

Օրակարգում ներառված են նաև պատգամավորների հայտարարություններ։          

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը  հայտարարել է, որ մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ հերթական նիստը։

  • Կիսվել: