շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախցիներին Հայաստանում հյուրընկալած քաղաքացիների փոխհատուցման ծրագիրը երկարաձգվում է

Արցախցիներին Հայաստանում հյուրընկալած քաղաքացիների փոխհատուցման ծրագիրը երկարաձգվում է

Կառավարությունը մարտի 25-ին որոշում ընդունեց փոփոխություն կատարել դեռևս դեկտեմբերին ընդունված որոշումներից մեկում, որի համաձայն հասատվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը:

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Այս միջոցառումից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառման ժամկետը՝ եռամսյա միջոցառումը փոխարինելով վեցամսյայով:

Դիմումները սկսվել են ընդունվել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից: Եռամսյա միջոցառման երրորդ (փետրվար) ամսվա համր դիմելու ժամկետները սպառվել են 2021 թվականի մարտի 5-ին: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ հյուրընկալողներ դեռևս հյուրընկալում են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիների, որի դիմաց փոխհատուցում ստանալու ժամկետը սպառվել է:

Նախարարի խոսքով, այժմ շուրջ 3000 հյուրընկալող ընտանիք կա, իսկ հյուրընկալվող չափահասների թիվը շուրջ 7 հազար է, ընդհանուր հաշվարկով՝ մոտ 15 հազար։ «Հայաստանում այս պահին ժամանակավոր բնակվում են 25-30 հազար արցախցիներ»,-նշեց Մեսրոպ Առաքելյանը։

  • Կիսվել: