երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արցախցիների հայրենիքն է հանձնել ու բնակարանո՞վ է ապահովում. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Արցախցիների հայրենիքն է հանձնել ու բնակարանո՞վ է ապահովում. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Դիմում եմ լայն հանրությանը. իմ կյանքը դրել եմ այս զոհասեղանին։ Մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը: Այս մասին այսօր Հանրայինի եթերում ասաց Բագրատ Սրբազանը:

՛՛Դիմում եմ գործարարներին. դուք ծառայում եք այս ռեժիմին։ Լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու։ Շատերիդ համար ձեր հայրենիքը ձեր ունեցվածքն է, բայց դա կորցնելու եք։ Տեսաք, թե ինչ եղավ Արցախում՛՛,-նշեց Սրբազանը և ընդգծեց, որ նույնը Հայաստանին է սպասվում:

Նա նաև անդրադարձավ բռնի տեղահանված արցախահայության խնդրին և ասաց, որ այսօրվա իշխանությունները թշնամություն են տարածում արցախցիների հանդեպ:

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը նկատեց, որ այսօրվա իշխանությունը բնակարանով է ապահովում նրանց, աշխատանքով, ինչին ի պատասխան՝ Բագրատ Սրբազանն ասաց. ՛՛Արցախցիների հայրենիքն է հանձնել ու բնակարանո՞վ է ապահովում...՛՛:

՛՛Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դու, որպես չարիք, ղեկավարում ես՛՛,-դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր խոսքն ամփոփեց Բագրատ Սրբազանը:

  • Կիսվել: