շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արցախ վերադարձն ամբողջ ազգի արժանապատվության հարցն է. Նժդեհ Իսկանդարյան

Արցախ վերադարձն ամբողջ ազգի արժանապատվության հարցն է. Նժդեհ Իսկանդարյան

Վերադարձն Արցախ ամբողջ ազգի գերագույն խնդիրն է և նրա արժանապատվության հարցը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի համար պատահական օր չէ, դա ժողովրդի վերածննդի օրն է, Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, որը դարձել է հայ ժողովրդի հպարտությունը և յուրաքանչյուր հայի տունը։ Արցախը դիմացել, զարգացել և կառուցվել է հայերի կյանքի գնով։ Արցախյան հողի յուրաքանչյուր թիզը սրբագործված է հայերի արյամբ։

Այսօր հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում։ Արցախը կարոտում է իր ժողովրդին, նրանք միշտ մեզ հետ կլինեն, նրանք միշտ կլուսավորեն մեր ճանապարհը։

Արցախի անկախության օրը վերադարձի օր կդառնա, և մինչ այդ մենք չպետք է հուսահատվենք և կորցնենք մեր ինքնությունը։

Մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք զոհվածների, անհայտ կորածների և Բաքվում պահվող պատանդների ընտանիքների հարցերը։ Մենք կրկին կծածանենք հայկական դրոշն արցախյան հողի վրա»:

  • Կիսվել: